😆😊Հրաչյա Հովսեփյան😊😆

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևելյան դպրոց

Archive for May 6, 2024

Մանուշակը Հյուսիսային բևեռում

May6

1. Դուրս գրի՛ր մանուշակին նկարագրող նախադասությունները: Անծայր սառցե անապատում հայտնվել էր մի փոքրիկ, մանուշակագույն արարած, որն իր շուրջը տարածում էր տարօրինակ բուրմունք: Նա կանգնած էր մի հատիկ բարալիկ ոտքի վրա եւ չէր մեռնում: Նրանք հիանում էին արտասովոր ծաղիկով, զարմանքով դիտում նրա բարալիկ դողդոջուն ցողունը եւ շնչում նրա նուրբ, անուշ բուրմունքը: Եւ տարօրինակ բան, բուրմունքը բավականացնում էր նույնիսկ նրանց, որոնք ամենից ուշ եկան: Ամենավերջին րոպեին նա նույնն էր, ինչ-որ սկզբում: 2. Ո՞ր տողերում է արտահայտված հեքիաթի ասելիքը /գաղափարը/: Հեքիաթի ասելիքը արտահայտված է այս տողերում` -Դե ահա, ես մեռնում եմ: Բայց նշանակություն չունի. Կարևորն այն է, որ որևէ մեկը սկսի պայքարը… Մի գեղեցիկ օր այստեղ միլիոնավոր մանուշակներ կծաղկեն: Սառույցները կհալվեն , և կհայտնվեն կղզիներ, տներ և մարգագետինով վազվզող երեխաներ…: 3. Ինքդ ձևակերպիր հեքիաթի ասելիքը: Հեքիաթը ջանում էր հասկացել կարդացողին, որ գործը կարելի և պե´տք է սկսել, եթե նույնիսկ չկարողանաս այն մինչև վերջ տանել: Գուցե, եթե մեկը չսկսի ոչ ոք չի կարողանա օրինակ վերցնել և շարունակել:

Ողջո՜ւյն, ես Հրաչյան եմ: Սովորում եմ Արևելյան դպրոցում:

May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  


Skip to toolbar